Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Լիմֆոֆորում Երևանում

Լիմֆոֆորում Երևանում

Ռուսաստանի օնկոարյունաբանների միությունը (նախագահ` պրոֆ. Ի. Պոդդուբնայա) և Հայաստանի արյունաբանների ասոցիացիան (նախագահ` պրոֆ. Ս.Դաղբաշյան) օգոստոսի 23-24-ը Երևանում կանցկացնեն կլինիկական լիմֆոֆորում:


Միջոցառումը կմեկնարկի օգոստոսի 23-ին, Ժամը 9:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում։


Լիմֆոֆորումին կմասնակցեն Ռուսաստանի, Ուկրաինայի և Հայաստանի ավելի քան 80 բժիշկ- արյունաբաններ և ուռուցքաբաններ, այդ թվում ՌԲԳԱ թղթակից անդամ բ.գ.դ. պրոֆ. Իրինա Պոդդուբնայան (Մոսկվա), բ.գ.դ. Լարիսա Մենդելեևան (Մոսկյվա), բ.գ.թ. Եկատերինա Վիլչևսկայան (Ուկրաինա):  Կներկայացվեն լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդները, լիմֆոմայով հիվանդ հղիների վարման առանձնահատկությունները և այլն:


Լրագրողները ֆորումի մասնակիցների հետ կարող են առանձնազրույցներ ունենալ ժամը 11:00-11:30ին:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ